Ո՞ր դեպքում Մելքոնյան Գագոն «կերգի»



Մեկնաբանելով Անդոնի հայտնի հայտարարությունն ու դրան հետևած ներողությունը՝ Մելքոնյան Գագոն խնդիր չի համարել ՔՊ-ում արդեն ավանդույթ դարձած սկանդալային հայտարարություններին հետևող ներողությունները՝ հարց բարձրացնելով՝ վա՞տ է արել, որ ներողություն է խնդրել:

Վատ է արել, որ այնպիսի հայտարարություն է արել, որից հետո ներողության կարիք է զգացվել. Անդոնը, փաստացի վիրավորելով բանակում ծառայածներին ու սեփական զավակին մի աստիճան բարձր դասելով մյուսներից, իրականում ոչ թե իր որդու հանդեպ ունեցած վերաբերմունքն է արտահայտել, այլ՝ բանակի:

Բայց եթե որևէ մեկին թվում է, թե Մելքոնյան Գագոյի՝ բանակի հանդեպ ունեցած վերաբերմունքն ավելի դրական է, քան Անդոնինը, ապա սխալ է թվում. ոչ միայն Գագոն, այլև մյուս ՔՊ-ականները նույնպես, եթե հարգեին բանակն ու զինվորականին, այսօր Նիկոլի ուղիղ աղիում տեղավորված չէին լինի, բանակի թվաքանակի կրճատմանը չէին մասնակցի ու առնվազը «Շիշ Բռնողի» նման կսկսեին բացահայտել այնպիսի փաստեր, որոնց մասին հանրային լայն շերտերը գուցե չգիտեն էլ: Օրինակ՝ ո՞վ գիտեր, որ Պապիկյյան Սուրիկը բանակի թվաքանակը հասցրել է մի 14000-ի:

Գիտե՞ք՝ երբ կսկսեն «երգել», հենց որ Նիկոլը ոտքներրը տրորի, իսկ մինչ այդ ձկան նման լուռ կմնան, կփորձեն արդարացնել ու արդարանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment