Ստացած ծանր վնասվածքների հետևանքով մահացել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին, գրում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իրականական լրատվամիջոցներին:
Ըստ հրապարակումների՝ Խարազին մահացել է մի քանի ժամ առաջ։
Նա վնասվածքներ էր ստացել ապրիլի 8-ին Թեհրանում իրականացված ամերիկա-իսրայելական հարվածների ընթացքում, որոնք հասցվել էին նրա բնակարանին Թեհրանում: Նրա կինը զոհվել էր տեղում։
Խարազին 1997-ից 2005 թվականներին զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Վերջին շրջանում նա հանդիսանում էր Իրանի գերագույն առաջնորդին կից խորհրդատվական մարմնի՝ Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ։
