Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովն անդրադարձել է երկրում տիրող ներքին հասարակական լուրջ խնդրին՝ կապված զորահավաքի և հերոսության ընկալման հետ։
Նրա խոսքով՝ այսօր Ուկրաինայում ձևավորվել է պարադոքսալ իրավիճակ, երբ մի կողմից խոսվում է մինչև հաղթանակ պատերազմելու անհրաժեշտության մասին, իսկ մյուս կողմից՝ մարդիկ զանգվածաբար խուսափում են զորահավաքից։
Հետախուզության պետը հատկապես մտահոգիչ է համարում այն փաստը, որ հասարակության մեջ սկսել են հերոսացնել այն անձանց, ովքեր դիմադրում են զինկոմիսարիատների աշխատակիցներին։ Ըստ Բուդանովի՝ այժմ հերոս են համարվում ոչ միայն նրանք, ովքեր առաջնագծում են, այլև նրանք, ովքեր տեսանյութեր են հրապարակում՝ ցուցադրելով, թե ինչպես են կոպիտ կերպով մերժում կամ վիրավորում զորահավաքն իրականացնող մարմինների ներկայացուցիչներին։
«Մենք հասարակության մեջ սարսափելի խնդիր ունենք։ Մեր հերոսը կռվող մարդն է, և նաև մարդը, ով տեսանյութ է նկարահանում, օրինակ՝ ներողություն, զինկոմիսարիատին ասում է, որ գնա դժոխք»,- ասել է Զելենսկու աշխատակազմի ղեկավարը։
