ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպшնություն` Երևանում․ կնոջ մարմին են հայտնաբերել

Երեկ՝ ապրիլի 9-ի գիշերը, օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից մեկում կնոջ դի կա։ «Արմլուր»-ը հայտնում է, որ դեպքի վայր էր ժամանել ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  դեպքի վայր են ժամանել նաև քրեական և համայնքային ոստիկանները։ Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

«Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Սպանված կինը բարեկամներ ունի Միացյալ Նահանգներում և կարելի է ասել՝ միայնակ էր բնակվում։ Այսօր մինչև ժամը 12։00-13։00-ը նա պատասխանել է իր հարազատների հեռախոսազանգերին, իսկ ժամը 13-ից հետո, երբ սկսել է չպատասխանել, ազգականը եկել է տուն և հայտնաբերել նրան մահացած, իսկ տունը ամբողջությամբ տակնուվրա արված»,- հայտնում է կայքը։

Հավելենք՝ ֆեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment