11:00 Լուրերը մեկ տողով. Խոշոր ավտովթար, քաղաքական գործակցության դադարեցում, միջազգային սկանդալներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 • Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել խոշոր ավտովթար, դեպքի մանրամասները ճշտվում են:

 • Մարտ ամսվա էլեկտրաէներգիայի վճարումների տվյալները հասանելի կլինեն ապրիլի 10-ից, վճարման համար սահմանվել է յոթ օր:

 • «Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն հայտարարել են համատեղ գործունեության դադարեցման մասին:

 • Թրամփ–Ռուտտե հանդիպումը, ըստ աղբյուրների, անցել է լարված և ուղեկցվել է փոխադարձ վիրավորանքներով:

 • Իրանի նախկին արտգործնախարարը մահացել է ավիահարվածի հետևանքով ստացած վնասվածքներից:

 • Թրամփը մեղադրել է Իրանին Հորմուզի նեղուցով նավթի ազատ անցումը չապահովելու մեջ:

 • Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը անցել է 300-ը, վիրավորներինը՝ 1000-ը: 

 • Ռուսաստանում Telegram-ի խափանումները հասել են ռեկորդային մակարդակի՝ առաջացնելով զանգվածային բողոքներ:

 • Իրանի հարձակումը վերապրած ամերիկացի զինվորները վիճարկել են Պենտագոնի պաշտոնական վարկածը:

Leave a Comment