Մերձավոր Արևելքում թռիչքներ իրականացնելը դառնում է վտանգավոր ու անկանխատեսելի

Մերձավոր Արևելքում թռիչքներ իրականացնելը դառնում է վտանգավոր ու անկանխատեսելի

Մերձավոր Արևելքում ստեղծված անկայուն իրավիճակն ու ռազմական գործողությունների վտանգը լուրջ անհանգստություն են առաջացրել միջազգային ավիացիայի ոլորտում։ Լիբանանից մինչև Հնդկաստան օդաչուներն իրենց մտահոգությունն են հայտնել Օդաչուների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիային՝ նշելով, որ տարածաշրջանում թռիչքներն իրականացվում են չափազանց անկանխատեսելի պայմաններում։

Հիմնական վախը կապված է հրթիռային հարվածների կամ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ, որոնց պատճառով օդային տարածքը կարող է փակվել ցանկացած վայրկյան՝ առանց նախնական զգուշացման։

Այնուամենայնիվ, օդաչուների համար անվտանգային խնդիրներից զատ առկա է նաև մեկ այլ՝ ներքին սպառնալիք։ Շատ ավիատորներ խոստովանել են, որ վախենում են հրաժարվել վտանգավոր ուղղություններով նշանակված առաջադրանքներից, քանի որ մտավախություն ունեն, որ դա կհանգեցնի աշխատանքային պատժամիջոցների։ 

Խոսքը վերաբերում է ինչպես աշխատավարձի կորստին, այնպես էլ աշխատանքից վերջնական հեռացմանը։ Օդաչուների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռոն Հայը հաստատել է այս լուրերը՝ շեշտելով, որ ոլորտում տիրում է «հատուցման ենթարկվելու ենթագիտակցական վախը»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment