10 ապրիլի 2026 – 10:57 AMT
PanARMENIAN.Net – Ժամը 9:00-ի դրությամբ հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։
Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Ստեփանավանի, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սառնակունք բնակավայր ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Թումանյանի, Անիի և Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի կցորդով տրանսպորտային միջոցների համար։