Ղազախստանը հանձնել է Հայաստանին հետախուզվող անձին – Նորություններ 10.04.2026

Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Ա.Զ.-ն, ով մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, դրա կազմում 19 միլիոն դրամ hամակարգչային հափշտակություն կատարելու և փողերի լվացման մեջ, հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում է Դատախազությունը։

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Զ.-ի տեղափոխումը Երևան:

 

Leave a Comment