ԶԼՄ-ն տեղեկացրել է, թե Գյումրիի որ քաղաքական գործիչը որ ընդդիմադիր ուժին կսատարի ընտրություններում

Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմը կաշխատի ՀՀ երկրորդ մայրաքաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության «ջախջախիչ հաղթանակի» համար, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթը հիշեցրել է, որ Ղուկասյանի՝ Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող փեսան, որը նաև քաղաքապետի տեղակալն է, ընդգրկված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում։ Բացի այդ, Ղուկասյանը կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանի հոր մտերիմն է, որը նույնպես որոշ ժամանակ համայնքապետարանում է աշխատել։ Կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը քաղաքի տոնական միջոցառումներին մեծ աջակցություն է ունենում, շեշտել է թերթը։

Ղուկասյանի հակառակորդ Մարտուն Գրիգորյանը հայտարարել է Գագիկ Ծառուկյան ղեկավարած «Առաջարկ Հայաստանին» քաղաքական թիմին աջակցելու մասին։

Իսկ Ռոբերտ Քոչարյանը, որին մշտապես սատարել է Ղուկասյանը, կապավինի տեղի դաշնակցականներին։ ՔՊ-ի հարցումների համաձայն՝ Հայաստանում ամենաքիչ աջակցություն Քոչարյանն ունի հենց Շիրակի մարզում։

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Leave a Comment