Ծառուկյան․ Քոչարյանի հետ կոալիցիա չենք կազմի, Կարապետյանի դեպքում՝ կքննարկենք

Ծառուկյան․ Քոչարյանի հետ կոալիցիա չենք կազմի, Կարապետյանի դեպքում՝ կքննարկենք

10 ապրիլի 2026 – 10:18 AMT

PanARMENIAN.Net – ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի միանա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր կոալիցիային, սակայն չի բացառել համագործակցությունը Սամվել Կարապետյանի հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կոալիցիոն հնարավորություններին՝ Ծառուկյանը հաստատել է իր դիրքորոշումը նախկինների հետ համագործակցության բացառման վերաբերյալ։

«Այո»,- պատասխանել է նա՝ հարցին, թե արդյոք նույնիսկ իշխանափոխության դեպքում չի համագործակցի նախկինների հետ, հայտնում է Արմենպրեսը:

Հարցին, թե արդյոք կփոխի դիրքորոշումը, եթե խորհրդարանում ընդդիմության հաղթանակը կախված լինի իր որոշումից, Ծառուկյանը պատասխանել է․ «Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, ոչ։ Իսկ Կարապետյանի դեպքում կքննարկենք»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համագումարի ընթացքում հաստատել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ընտրական ցուցակը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Համագումարը հաստատել է ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուներին, որոնց գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Ցուցակում ընդգրկվել են հետևյալ թեկնածուները՝

  1. Ծառուկյան Գագիկ
  2. Թևանյան Անդրանիկ
  3. Սարգսյան Լուիզա
  4. Այվազյան Արա
  5. Մանուկյան Արմեն
  6. Բաբայան Մետաքսյա
  7. Գրիգորյան Մարտուն
  8. Սուրենյանց Սուրեն
  9. Վարդանյան Էլինար
  10. Հովհաննիսյան Վահե
  11. Ստեփանյան Գևորգ
  12. Տոնոյան Իվետա
  13. Մելքումյան Միքայել
  14. Աբովյան Արման
  15. Առուստամյան Նորա
  16. Ռոստոմյան Հրաչյա
  17. Փիրոյան Արման
  18. Մանուկյան Լիաննա
  19. Քոսակյան Արմեն
  20. Գրիգորյան Կարեն
  21. Դավթյան Նունե
  22. Բոզոյան Երվանդ
  23. Կակոյան Կամո
  24. Կարապետյան Սաթենիկ
  25. Շաքարյան Ռոման
  26. Դանիելյան Ստեփան
  27. Մանուկյան Արեգնազ
  28. Հարությունյան Մխիթար
  29. Սերգոյան Կարեն
  30. Գրիգորյան Գայանե

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրություններն անցկացվելու են 2026 թվականի հունիսի 7-ին։

Leave a Comment