10 ապրիլի 2026 – 10:19 AMT
PanARMENIAN.Net – Ապրիլի 9-ին տեղական ժամանակով ժամը 22:44-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18։44-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը հասել է 4-5 բալի։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Նորամուտ բնակավայրերում՝ մոտ 3 բալ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են 41.17⁰ հյուսիսային լայնության և 44․00⁰ արևելյան երկայնության կոորդինատներով: