![]()
Ստեփանավանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան:
ԲԿ-ից հայտնում են, որ փոքրիկը ծնվել է 2.700 գրամ քաշով և 48 սմ հասակով։
Ծնունդն ընդունել է ծննդատան բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Քնարիկ Մկրտչյանը։ Ընտանիքի 7-րդ հրաշքին ծնողներն անվանել են Անի։
Բազմազավակ մայրիկին ու նորածնին այցելել է կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Զուրաբյանը, շնորհավորել նրան, մաղթել փոքրիկին անհոգ ու խաղաղ մանկություն:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ