ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, ո՞ր դեպքում կարող է հետ կանչվել ուսանողական վիզան

ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«Եթե ձերբակալվել եք կամ խախտել ԱՄՆ որևէ օրենք, ձեր վիզան կարող է հետ կանչվել, իսկ ձեզ կարող են արտաքսել ու զրկել հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։

«Եղե՛ք օրինապահ և զե՛րծ մնացեք այնպիսի քայլերից ու արարքներից, որոնք կարող են վտանգել ձեր այցը»,- ասվում է հայտարարությունում։

Leave a Comment