Tasnim. Իրան-ԱՄՆ բանակցությունները չեն սկսվի մինչև Լիբանանի վրա հարձակումները չդադարեն

Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև Իսլամաբադում նախատեսված բանակցությունները չեն սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Լիբանանում իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ իր խոստումները, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Նրա աղբյուրի խոսքով՝ «Իսլամաբադում բանակցությունները կասեցված են մինչև Միացյալ Նահանգները չկատարի Լիբանանում հրադադարի վերաբերյալ իր պարտավորությունները» և Իսրայելը դադարեցնի հարձակումները։

Այս առումով, գործակալության աղբյուրը հերքել է Պակիստանի մայրաքաղաք իրանական բանակցային խմբի ժամանման մասին տեղեկությունները։

«Այդ տեղեկությունները կեղծ են», – նշել է նա։

Leave a Comment