Տեղումներ, բուք, ճանապարհներին մերկասառույց. եղանակն այսօր

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հյուսիս-արեւմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված` այսօր` ապրիլի 10-ին, ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։

Նշված հատվաեւծներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում եւս 15-20սմ-ով, սպասվում է նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։

Առանձին շրջաններում սպասվում քամու ուժգնացում՝ 20-24մ/վ արագությամբ։

Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է սպասվում է անձրեւ, հնարավոր է նաեւ ամպրոպ, քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։ Ցերեկը կլինի +13 +15, երեկոյան +10 +12, գիշերը` +5 +7 աստիճան։

Leave a Comment