Հրդեհ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի ամառանոցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Ապրիլի 9-ին, ժամը 16։30-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին գտնվող ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում գտնվող ամառանոցներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել Է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:40-ին: Այրվել են շինության (մոտ 40 քմ) փայտե կառուցատարրերը և գույքը։

Leave a Comment