
Իրանի Իսլամական Հանրապետությունը հաղթել է Պարսից ծոցի պատերազմում՝ չնայած թշնամու հարձակումների և ռմբակոծությունների հետևանքով առաջացած ավերածություններին։ Այս պնդումը արվել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
«Չնայած թշնամու կողմից հասցված վնասներին և հարվածներին, մեր զինված ուժերը պատերազմը վերածել են մեծ հաղթանակի», – ասվում է Իրանի նախկին գերագույն առաջնորդ՝ Մոջթաբա Ալի Խամենեիի հոր մահվան 40-րդ օրվա կապակցությամբ հայտարարության մեջ։ Նաև կոչ է արվում երկրի բնակչությանը «շարունակել դուրս գալ իրանական քաղաքների փողոցներ՝ զանգվածային երթերի և ցույցերի, ինչպես դա արել են վերջին 40 օրերի ընթացքում»։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Իրանը Հորմուզի նեղուցի կառավարումը նոր մակարդակի կհասցնի»։