Ռումինացի մրցավար Իշտվան Կովաչը կարող է զրկվել եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում հանդիպումներ սպասարկելու իրավունքից: ՈւԵՖԱ-ն այժմ քննարկում է նրան եվրոպական բոլոր մրցաշարերից մինչև մրցաշրջանի ավարտը հեռացնելու հարցը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Նման կոշտ որոշման պատճառը Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած «Բարսելոնա» – «Ատլետիկո» հանդիպման ժամանակ Կովաչի թույլ տված կոպիտ սխալն է։
Վիճահարույց դրվագը գրանցվել է հանդիպման 54-րդ րոպեին: Այն բանից հետո, երբ «Ատլետիկոյի» դարպասապահ Մուսոն իրացրել է հարվածը, նրա թիմակից Մարկ Պուբիլը տուգանային հրապարակում ձեռքով հպվել է գնդակին: Չնայած կանոնների ակնհայտ խախտմանը՝ մրցավարական անձնակազմի կողմից որևէ արձագանք չի եղել:
Կովաչի գործողությունները երկրպագուների շրջանում առաջացրել է խիստ դժգոհությունը. տրիբունաները սկսել են բարձրաձայն սուլել: