Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ քրեական գործը կվերսկսվի կիրակի օրը։
«Տարածաշրջանային հրադադարը, այդ թվում՝ Լիբանանում, կարագացնի նրա կալանքը։ Եթե ԱՄՆ-ն ցանկանում է կործանել իր տնտեսությունը՝ թույլ տալով Նեթանյահուին կործանել դիվանագիտությունը, ապա, ի վերջո, դա կլինի նրա ընտրությունը։ Մենք կարծում ենք, որ դա հիմարություն կլինի, բայց պատրաստ ենք իրադարձությունների նման շրջադարձի»,- գրել է նա։
