Չեմպիոնների լիգայի խաղարկության 2025/26 մրցաշրջանի քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումների արդյունքներով լավագույն խաղացող է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Քվեարկության արդյունքում Նոյերը շրջանցել է «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայային, ՊՍԺ-ի վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային և Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին։