Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որի ընթացքում առաջնորդները քննարկել են հրադադարը և տարածաշրջանում անվտանգային իրավիճակը։
Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան, շահագրգիռ երկրների հետ համատեղ, ինտենսիվ ջանքեր է գործադրում հրադադարի հասնելու համար։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին սկսվող բանակցությունները պետք է հնարավորինս լիարժեք օգտագործվեն՝ երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար։
Թուրքիայի նախագահն ընդգծել է խաղաղության գործընթացը խաթարել ցանկացողներին հնարավորություն չտալու կարևորությունը և վստահեցրել աջակցությունն այս նոր փուլում։
