Իրանը պшտերազմ չի փնտրում, բայց չի հրաժարվի իր իրավունքներից․ Մոջթաբա Խամենեի



Դուք՝ Իրանի հերոսական ժողովուրդը, վճռական հաղթանակներ եք տարել այս մարտադաշտում։ Այս մասին գրել է գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իր ուղերձում, որը հրապարակվել է ԱՄՆ-ի հետ հրադադարից հետո՝ Ալի Խամենեիի սպանությունից 40 օր անց։



«Իրանն այսօր կանգնած է մեծ տերություն դառնալու շեմին։ Մենք անպատիժ չենք թողնի մեր երկրի վրա հարձակված հանցագործ ագրեսորներին։ Մենք պահանջելու ենք փոխհատուցում պատճառված յուրաքանչյուր վնասի համար և փրկագին մեր նահատակների արյան համար։


Մեր հարավային հարևաններին՝ դուք ականատես եք լինում հրաշքի՝ ճիշտ նայեք դրան և ճիշտ կողմը բռնեք։ Զգուշացեք սատանայի կեղծ խոստումներից։ Մենք մտնում ենք Հորմուզի նեղուցում կառավարման նոր փուլ։


Իրանը պատերազմ չի փնտրում, բայց չի հրաժարվի իր իրավունքներից։ Իրանը վճռականորեն տրամադրված է վրեժ լուծել իր հանգուցյալ գերագույն առաջնորդի և իր նահատակների համար»,-նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment