Դուք՝ Իրանի հերոսական ժողովուրդը, վճռական հաղթանակներ եք տարել այս մարտադաշտում։ Այս մասին գրել է գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին:
«Իրանն այսօր կանգնած է մեծ տերություն դառնալու շեմին։ Մենք անպատիժ չենք թողնի մեր երկրի վրա հարձակված հանցագործ ագրեսորներին։ Մենք պահանջելու ենք փոխհատուցում պատճառված յուրաքանչյուր վնասի համար և փրկագին մեր նահատակների արյան համար։
Իրանը պատերազմ չի փնտրում, բայց չի հրաժարվի իր իրավունքներից։ Իրանը վճռականորեն տրամադրված է վրեժ լուծել իր հանգուցյալ գերագույն առաջնորդի և իր նահատակների համար»,-նշել է նա։