«Մայր Հայաստանը», որը վերջին երեք տարիներին դրական արդյունքներով մասնակցել է համապետական նշանակություն ունեցող տեղական ընտրություններին, որոշել է մի կողմ դնել կուսակցական նեղ շահերը և միանալ, հարստացնել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը և խորհրդարանական ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում նշեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։
Տեսանյութն` այստեղ