
Այսօր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը այցելել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ։
Նա շրջել է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիաների աքսելերատորում՝ տեղում ծանոթանալով լաբորատորիաներին, ռոբոտաշինության լուծումներին և իրականացվող նախագծերին:

EIF փոխնախագահ Անահիտ Փարզյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի աշխատանքը՝ արհեստական բանականության, ինժեներության և հետազոտության ու զարգացման ոլորտներում, ինչպես նաև կրթական ծրագրերի և տարածաշրջանային կենտրոնների դերը։
Դեսպանը նշել է, որ այցը իրեն իսկապես ոգեշնչել է՝ հնարավորություն տալով տեսնել իրական լուծումներ, Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում կատարվող աշխատանքի ծավալը, ինչպես նաև միջազգային համագործակցության հաջող օրինակներ։