
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի միանա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր կոալիցիային, սակայն չի բացառել համագործակցությունը Սամվել Կարապետյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կոալիցիոն հնարավորություններին՝ Ծառուկյանը հաստատել է իր դիրքորոշումը նախկինների հետ համագործակցության բացառման վերաբերյալ։
«Այո»,- պատասխանել է նա՝ հարցին, թե արդյոք նույնիսկ իշխանափոխության դեպքում չի համագործակցի նախկինների հետ։
Հարցին, թե արդյոք կփոխի դիրքորոշումը, եթե խորհրդարանում ընդդիմության հաղթանակը կախված լինի իր որոշումից, Ծառուկյանը պատասխանել է․ «Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, ոչ։ Իսկ Կարապետյանի դեպքում կքննարկենք»։