Երկիրն այդ իրավիճակին պատրաստ է. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է այն սցենարին, երբ ԱՄՆ-ը թույլ տա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խափանել դիվանագիտական գործընթացը։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում՝ անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին և Վաշինգտոնի հնարավոր ընտրությանը։

Արաղչիի խոսքով՝ Նեթանյահուի նկատմամբ ընթացող քրեական դատավարությունը վերսկսվում է այս կիրակի։ Նա նշել է նաև, որ ամբողջ տարածաշրջանը ներառող հրադադարի համաձայնությունը, այդ թվում՝ Լիբանանի ուղղությամբ, կարող էր արագացնել Իսրայելի վարչապետի նկատմամբ իրավական գործընթացների ընթացքը՝ կապ տեսնելով ռազմական և քաղաքական զարգացումների միջև։

Նա հավելել է, որ եթե ԱՄՆ-ը որոշի «կործանել սեփական տնտեսությունը»՝ թույլ տալով Նեթանյահուին «թաղել դիվանագիտությունը», ապա դա կլինի Վաշինգտոնի ընտրությունը։ Միաժամանակ Արաղչին ընդգծել է, որ Իրանը նման տարբերակն անխոհեմ է համարում, սակայն հայտարարել է, որ երկիրն այդ իրավիճակին պատրաստ է։

Leave a Comment