
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենը, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ: Հասել ենք այն կետին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին ուղիղ միջամտող դրույթներ են ընդգրկվում կոնկրետ քաղաքական ուժի՝ օրվա իշխանությունների նախընտրական ծրագրում: Այս վարքագծով ևս խաթարվում է հասարակության միասնականությունը և խղճի, կրոնի ազատության երաշխիքները: Այսինքն խախտվում է իրավունքի գերակայությունը: Հենց նաև այս ամենի կանխարգելման և իրական փոփոխությունների պահանջով՝ Ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին հանդիպենք Ազատության հրապարակում
Իրավունքը պետք է գերակայի և գերակայելու է…
Աստված պահապան մեր ժողովրդին»։
Աղբյուրը` Արամ Վարդևանյան