Լիբանանին hասցվող Իսրայելի hարվածները անիմաստ կդարձնեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները․ Փեզեշքիան



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լիբանանին հասցվող Իսրայելի շարունակական հարվածները անիմաստ կդարձնեն Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իսլամաբադում նախատեսված բանակցությունները։ Այս մասին X-ի իր էջում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Սիոնիստական ռեժիմի կրկնվող ագրեսիան Լիբանանի դեմ հրադադարի նախնական համաձայնության բացահայտ խախտում է։ Սա խաբեության և հնարավոր պայմանավորվածությունները չհարգելու վտանգավոր ազդանշան է։ Նման գործողությունների շարունակումը բանակցությունները կդարձնի անիմաստ»,- գրել է նա։

Փեզեշքիանը նշել է, որ Իրանի զինված ուժերը ձեռքերը պահում են ձգանին։

«Իրանը երբեք մենակ չի թողնի իր լիբանանցի քույրերին ու եղբայրներին»,- հավելել է նա։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment