Արսեն Թորոսյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման, նրանց ֆիզիկական և մտավոր կարողությունների զարգացման գործում ներգրավված կազմակերպությունների դերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Մայր Թերեզայի անվան միսիոներների հասարակական կազմակերպություն ու «Սորս» հիմնադրամ, որոնք վերականգնողական, սոցիալ-հոգեբանական և մի շարք այլ ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող երեխաներին։

Նախարարը շրջել է կենտրոններում, ծանոթացել մատուցվող ծառայություններին ու ծրագրերին, շփվել երեխաների հետ։

Կազմակերպությունների աշխատակիցների հետ զրույցում Արսեն Թորոսյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման, նրանց ֆիզիկական և մտավոր կարողությունների զարգացման գործում ներգրավված կազմակերպությունների դերը։

Նախարարն ընդգծել է, որ ոլորտային քաղաքականության առանցքում շարունակում է առաջնահերթ լինել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը։

Leave a Comment