Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել





Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրեն Սթիվեն Չենգը հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիին «ռազմական հանցագործ» է անվանել:

Դրա պատճառ է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դերասանի կոշտ հրապարակային քննադատությունը, երբ ավելի վաղ՝ խոսելով Իրանի մասին, Թրափը հայտարարել էր, որ «ամբողջ քաղաքակրթությունը կարող է կործանվել»։

Իտալիայում դպրոցականների առջև ունեցած ելույթի ժամանակ Քլունին հայտարարել է. «Եթե ինչ-որ մեկն ասում է, որ ուզում է վերացնել քաղաքակրթությունը, դա ռազմական հանցագործություն է»։

«Ռազմական հանցագործություններ կատարող միակ մարդը Ջորջ Քլունին է՝ իր սարսափելի ֆիլմերով և սոսկալի դերասանական հմտություններով»,- հակադարձել է Չենգը Х սոցիալական ցանցում։

The Hollywood Reporter-ին տված մեկնաբանության մեջ Օսկարի դափնեկիր դերասանը քննադատել է կառավարության արձագանքը՝ հայտարարելով, որ հիմա «մանկական վիրավորանքների» ժամանակը չէ, երբ աշխարհում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում։

«Մարդիկ կորցնում են սիրելիներին։ Երեխաներ են մահանում։ Համաշխարհային տնտեսությունը կանգնած է անդունդի եզրին,- ընդգծել է Քլունին։ -Հիմա բարձրագույն մակարդակով լուրջ քննարկումների ժամանակն է, այլ ոչ թե երեխայական կռիվների»։

Դերասանը միաժամանակ հեգնանքով է հակադարձել քննադատությանը։ «Ի՞նչն է վարչակազմի պաշտպանությունը։ Ինձ անհաջողակ դերասան անվանե՞լը։ Ես նույնիսկ պատրաստ եմ համաձայնել դրան, հատկապես «Բեթմեն և Ռոբին» ֆիլմից հետո»։
Աղբյուր՝ News.am



Leave a Comment