ԱՄՆ-ում պնդում են, որ Լիբանանը հրադադարի մաս չի կազմում


Միջազգային


Միացյալ Նահանգները չի բացառում Լիբանանը Իրանի հետ ժամանակավոր հրադադարի համաձայնագրում ներառելու հնարավորությունը։

Այս մասին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա կրկին նշել է, որ Իրանի հետ ներկայիս հրադադարի համաձայնագիրը չի ներառում Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցում։

«Լիբանանը հրադադարի մաս չի կազմում: Ես վստահ եմ, որ այս հարցը կքննարկվի նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի և բոլոր ներգրավված կողմերի միջև», – հայտարարել է Լիվիտը։

Սպիտակ տան խոսնակը նաև մերժել է այն ենթադրությունները, որ Իսրայելը փորձում է խաթարել Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը:


Leave a Comment