Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախազգուշացրել է, որ «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարի շրջանակներում Իսրայելի կողմից Լիբանանի վրա շարունակական հարձակումները կհանգեցնեն «հզոր պատասխանի»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։Ինչպես իրանցի մյուս պաշտոնյաները, Ղալիբաֆը նույնպես պնդել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը տարածվում է նաև Լիբանանի վրա, ինչը հերքել են և՛ Իսրայելը, և՛ ԱՄՆ-ն։«Հրադադարի խախտումները ենթադրում են որոշակի գնի վճարում և հզոր պատասխաններ։ Անմիջապես դադարեցրեք կրակը», – գրել է նա։Պակիստանում առաջիկա օրերին նախատեսվող բանակցություններում Ղալիբաֆը կարող է լինել իրանական պատվիրակության ղեկավարը։ ԱՄՆ պատվիրակությունն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։