Մայրաքաղաքում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակության մեղադրանքով հետախուզվողը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունը իրացվեց Լոռու մարզի գործընկերների հետ համատեղ։
Առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով հետախուզվող, Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը ապրիլի 8-ին՝ ժամը 16։30-ին, հայտնաբերվեց մայրաքաղաքում, ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն։

Leave a Comment