Դավիթ Մինասյանի առողջական վիճակի մասին նոր մանրամասներ են հայտնի

Բժշկական հետազոտությունների արդյունքում 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում։ 

«Այնինչ, այդ օրը, եկեղեցում Դավիթն ընդամենը մասնակցում էր պատարագի», – գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Այսօր էլ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել էր, որ առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը:

«Հարցի՝ կալանքի հետ կապված որոշումը նախ դատարանն է կայացնում, ես չեմ կարող ասել, որ հիվանդությունը միանշանակ համատեղելի կամ անհամատեղելի է, բայց կարող եմ հատուկ շեշտադրել, որ հաշվի առնելով անձի առողջական վիճակի առնչությամբ առկա փաստաթղթերը, կրթության իրավունքի հետ կապված հարցերը և այլն, ես ինքս ևս առաջարկել եմ քննարկել այլընտրանքային խափանման միջոցի քննարկումը»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից «Աբովյան» ՔԿՀ էին տեղափոխել՝ ուսումը կազմակերպելու նպատակով, սակայն ճանապարհին նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Դավիթին տեղափոխել են «Աբովյան» ԲԿ, այնտեղից էլ՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։

Leave a Comment