Փոխհատուցում կտրամադրի «Եռաբլուրում» հուղարկավորված 8 զոհվածի ընտանիքներին


Հասարակություն


2023 թվականի սեպտեմբերի 19–20-ի հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց 8 ընտանիքների նախատեսվում է փոխհատուցում տրամադրել։

Որոշումն ընդունվեց այսօր՝ կառավարության հերթական նիստին։

Փոխհատուցումը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք սեփական միջոցներով են պատրաստել և տեղադրել տապանաքարերը, իսկ նախնական հաշվարկներով դրա ընդհանուր գումարը կկազմի շուրջ 10 մլն դրամ։


Leave a Comment