Մադրիդի «Ատլետիկոյի» եզրային հարձակվող Ադեմոլա Լուքմանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը։
«Լավ արդյունք է, թիմի կողմից լավ խաղ էր։ Հատկանշական է հատկապես այն, որ «Կամպ Նոուում» գոլ բաց չթողեցինք։ Դա ցույց է տալիս, թե ինչպիսի աշխատանք է կատարել յուրաքանչյուր ոք թիմում և որքան համախմբված ենք մենք բոլորս։ Հեռացումից հետո խփված գոլը կարծում եմ առանցքային պահ էր։
Պատասխան խաղում «Ատլետիկոյին» լուրջ փորձություն է սպասվում. մենք դա գիտակցում ենք։ Իհարկե, պետք է մոտենալ սառը դատողությամբ։ Մենք կնախապատրաստվենք յուրաքանչյուր հաջորդ խաղի՝ ըստ հերթականության»,- Լուքմանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին` Մադրիդում։