Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա 4 տուժած

Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին` ժողովրդին հայտնի «Արծվի թևերի» հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia» մակնիշի, վերջինն էլ «Dodge» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 վարորդները և 1 անչափահաս ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը։

Leave a Comment