BTS-ը համաշխարհային շրջագայությունը մեկնարկել է Հարավային Կորեայից

BTS-ը  համաշխարհային շրջագայությունը մեկնարկել է Հարավային Կորեայից

Հազարավոր երկրպագուներ են հավաքվել Հարավային Կորեայում՝ ողջունելու BTS խմբի երկար սպասված համաշխարհային շրջագայության մեկնարկը։ Սեուլին մոտ գտնվող մարզադաշտում կայացած համերգին ներկա են եղել ավելի քան 40 հազար երկրպագուներ։ Գրեթե չորս տարվա դադարից հետո բեմ են վերադարձել խմբի բոլոր անդամները՝ RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V և Jung Kook։

Համերգի ընթացքում նրանք կատարել են ինչպես իրենց հայտնի երգերը, այնպես էլ նոր ստեղծագործություններ խմբի հինգերորդ ալբոմից՝ ARIRANG-ից։ Ալբոմը խմբի առաջին աշխատանքն է այն բանից հետո, երբ բոլոր անդամները ավարտեցին Հարավային Կորեայում պարտադիր զինվորական ծառայությունը։ Չնայած հորդառատ անձրևին՝ մարզադաշտը ամբողջությամբ լցված էր։ Այս ելույթը նաև խմբի առաջին մեծ շրջագայությունն է 2021-2022 թվականների Permission to Dance on Stage շրջագայությունից հետո։

Հարավային Կորեայում համերգները նախատեսված են մինչև ապրիլի 12-ը, որից հետո համաշխարհային շրջագայությունը կշարունակվի ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում։ Խմբի բոլոր յոթ անդամները ավարտել են պարտադիր զինվորական ծառայությունը։ Վերջինը զորացրվել է Սուգան՝ 2025 թվականի հունիսին։ Նոր ալբոմը՝ ARIRANG-ը, գլխավորել է Billboard 200-ը, իսկ «Swim» երգը նույնպես հայտնվել է հիթ-շքերթների առաջատար դիրքերում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment