Եկեղեցում Դավիթի եղունգները սևացած չէին, նա ուշագնաց չէր լինում. սա ֆիքսենք. ակտիվիստներ

18 տարեկան տղաների մեջքը չպիտի կոտրել, առանց այդ էլ մեր երկիրը 18-20 տարեկան 5000 տղաների կորցրեց. նկատում են հանրային ակտիվ գործիչներ Անաիս Սարդարյանը և Աննա Հովհաննիսյանը։

Նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել Գլխավոր դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի, որը կալանավորվել է «Ծաղկազարդի գործով»։

Աննան և Անաիսը հանրագիր էին պատրաստել՝ խնդրանք-պահանջ Աննա Վարդապետյանին՝ ազատ արձակել 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Մինասյանին, որի առողջական խնդիրներն անհամատեղելի են կալանքի հետ։ Կիրառել գոնե տնային կալանք։

Աննային և Անաիսին միացան Դավիթ և Միքայել Մինասյանների համադասարանցիների ծնողները, բազմաթիվ երիտասարդներ, սրտացավ մարդիկ։ Հանրագրի տակ տեղում ստորագրեց 150-ից ավելի մարդ։

Աննան և Աանաիսը պահանջում էին հանդիպում Աննա Վարդապետյանի հետ։ Սակայն գլխավոր դատախազն այդպես էլ չիջավ իր աշխատասենյակից։

Նրանք հանրագիրը հանձնեցին Գլխավոր դատախազության նամակների բաժին։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին՝ Ծաղկազարդի տոնին, Փաշինյանը Քպ-ի, անվտանգության աշխատակիցների, ՊՊԾ-ի հետ մտել է Սուրբ Աննա եկեղեցի, պատարագի մասնակից հավատացյալների միջով ճեղքելով՝ փորձել առաջ անցել, հրմշտոց ու անհարմարություն առաջացրել, ինչի հետևանքով միջադեպ է տեղի ունեցել։

Պատարագին ներկա 12-րդ դասարանի աշակերտ երկվորյակ եղբանրներ Դավիթ և Միքայել Մինասյանները մեղադրվում են Փաշինյանին հարվածելու փորձ անելու մեջ. Դավիթը իբր հարվածողն է, Միքայելը՝ աջակցողը։ Այս միջադեպը ձևակերպվել է այսպես՝ նրանք «խոչընդոտել են եկեղեցում Փաշինյանի քաղաքական գործունեությանը»։

Այնինչ տեսանյութ է տարածվել, որտեղ Փաշինյանի թիկնապահը ուժգին հարվածում է Դավիթին, ինչի հետևանքով նա վայր է ընկնում, Միքայելը բարձրացնում է նրան՝ պատարագամատույցը ձեռքին, խաչակնքելով։

Դավիթը «Նաիրի» ԲԿ-ում՝ առողջական ծանր վիճակում. 2 օրում ուշագնացության 3 դեպք է գրանցվել։ Միքայելը տանն է՝ մեղադրյալի կարգավիճակով։ Նա ևս հոգեբանական ծանր վիճակում է։

Leave a Comment