Քոչարյան․ ԵԱՏՄ-ի հետ կապված այն ձևակերպումը, որ ՀՀ-ն տալիս է, վիրավորական է Ռուսաստանի համար

Քոչարյան․ ԵԱՏՄ-ի հետ կապված այն ձևակերպումը, որ ՀՀ-ն տալիս է, վիրավորական է Ռուսաստանի համար

9 ապրիլի 2026 – 17:01 AMT

PanARMENIAN.NetԵԱՏՄ-ի հետ կապված այն ձևակերպումը, որը Հայաստանը տալիս է, վիրավորական է Ռուսաստանի համար, հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ընթացքում:

Նա նշել է, որ պետք է ջանքեր գործադրել մարդկանց բացատրելու համար, թե ինչ կարգի հետևանքներ կարող են լինել, հայտնում է Auroranews.am-ը:

«Ընդհանրապես այն ձևակերպումը, որը Հայաստանը տալիս է, վիրավորական է Ռուսաստանի համար։ Վիրավորական է հետևյալ կերպ՝ որ մենք գնում ենք դեպի Եվրոպա, որը իրատեսական որևէ հիմքեր չունի, բայց գնում ենք, երբ հարմար կլինի մեզ համար, այն ժամանակ մենք այդ որոշումը կկայացնենք։ Հասկանում ենք, որ համատեղելի չի ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը, հասկանում ենք, որ մի պահ դուրս ենք գալու, բայց դուք այդտեղ մնացեք, երբ մենք որոշենք, այն ժամանակ էլ դուրս կգանք։

Ես կառաջարկեի, որ ժողովուրդը հետևյալ մոդելը մի հատ փորձի պատկերավոր ստեղծել․ դու փոքր բիզնեսի տեր ես և քո բիզնեսը ուղղակի 90%-ով կախված է մի խոշոր բիզնեսի հետ, որը քեզանից մի 50 անգամ ավելի մեծ է, և դու միշտ այդ խոշոր բիզնեսին ասում ես՝ դե գիտես, ես հիմա քո հետ համագործակցում եմ այնքանով-ինչքանով, բայց հենց հարմար մի ուրիշ պարտնյոր գտնեմ, ես քո մոտից դուրս եմ գալու։ Եվ անընդհատ հրապարակային դու դրա մասին խոսում ես: Այդ խոշոր բիզնեսը ի՞նչ է անելու: Մի օր ասելու է՝ այ մարդ դու ո՞վ ես։ Ինքն է խզելու կապերը քո հետ, ասելու է՝ գնա ում ուզում ես փնտրի։ Ես քո համար զապասկա չեմ։

Զուտ մարդկային նաև հարաբերությունների տեսանկյունից սա վիրավորական է։ Եթե նույնիսկ դու մտածում ես այդպես, դու ամեն քայլափոխին դրա մասին չպիտի խոսես»,- նշել է նա։

Leave a Comment