«Իրանը մատը ձգանի վրա է պահում՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով»․ Փեզեշքիան

«Իրանը մատը ձգանի վրա է պահում՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով»․ Փեզեշքիան

Իրանն Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա տեսնում է որպես վտանգավոր ազդանշան, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր խաղաղության համաձայնագիրը չի պահպանվի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայել – խմբ․) կրկնվող ագրեսիան հրադադարի մասին նախնական համաձայնության կոպիտ խախտում է։ Սա խաբեության և հնարավոր պայմանավորվածությունների չկատարման վտանգավոր ազդանշան է։ Այս գործողությունների շարունակությունը բանակցությունները կդարձնի անիմաստ», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը մատը պահում է ձգանի վրա և «երբեք միայնակ չի թողնի իր լիբանանցի եղբայրներին ու քույրերին»։

Leave a Comment