Իսրայելը մտադիր է շարունակել հարվածներ հասցնել Լիբանանում Հեզբոլլահ կազմակերպությանը, քանի դեռ չի ապահովել հրեական պետության հյուսիսային սահմանամերձ շրջանների անվտանգությունը։ Այս մասին X-ի իր էջում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն,
«Մենք շարունակում ենք հզոր, ճշգրիտ և վճռականորեն գրոհել Հեզբոլլահին։ Մեր ուղերձը հստակ է. յուրաքանչյուր ոք, ով գործում է Իսրայելի խաղաղ քաղաքացիների դեմ, հարված կստանա։ Մենք կշարունակենք հարձակվել Հեզբոլլահին ամենուր, որտեղ անհրաժեշտ կլինի, քանի դեռ չենք վերականգնել հյուսիսի բնակիչների լիակատար անվտանգությունը»,- նշել է Նեթանյահուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: