Մենք դաշինք չենք կազմելու. Պարույր Հայրիկյան

Մենք դաշինք չենք կազմելու. Պարույր Հայրիկյան

«Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը ԱԺ առաջիկա ընտրություններին կմասնակցի Վարդան Ղուկասյանի «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության հետ։

«Ոչ միայն նրանց, այլև բոլոր նրանց հետ, ովքեր ընդունում են բացարձակ ժողովրդավարությունը։ 16 կազմակերպություն ասել է, որ ընդունում է, բայց ավելի կարևոր է այն, որ այդ ընդունողները համաձայնեն՝ ընտրություններում բացարձակ ժողովրդավարության հաստատումը պետք է առաջնահերթություն լինի»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը՝ ընդգծելով, որ դաշինք չեն կազմելու, բայց կարող են բացառություն անել։

«Եթե ինչ-որ ուժեր ընդունեն բացարձակ ժողովրդավարության սկզբունքները, Սահմանադրությունը և ընդունեն դա որպես գործելակերպ, մենք նրանց հետ կարող ենք դաշինք կազմել»,- ասաց Պարույր Հայրիկյանը՝ շեշտելով, որ արձագանք էին սպասում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերից, սակայն առայժմ արձագանքել է միայն ԴՈԿ կուսակցությունը։

«Ավելին, նրանք ոչ միայն արձագանքել են, այլև ասել են, որ անցյալում եղած սխալների համար պետք է միմյանց ներել։ Մենք որևէ մեկի հետ դաշինք չենք կազմում, բայց ով մեզ հետ կցանկանա դաշինք կազմել, պատրաստ ենք աշխատել՝ առանց մեծ հավակնությունների»,- նշեց նա։

Հարցին, թե արդյոք ընտրություններից առաջ Վարդան Ղուկասյանի խոսույթն իրենց չի խանգարի, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Ինձ այդ խոսույթը շատ է խանգարում՝ ոչ միայն ինձ, այլ նաև՝ իրեն։ Բայց ես խոսում եմ շատ ավելի կարևոր բաների մասին»։

Leave a Comment