Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկրի բանակը կշարունակի հարվածել «Հեզբոլլահ» արմատական խմբավորմանը որտեղ անհրաժեշտ լինի։
Նա այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
«Մեր ուղերձը հստակ է. յուրաքանչյուր ոք, ով կգործի Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ, կդառնա թիրախ։ Մենք կշարունակենք հարվածել «Հեզբոլլահին» այնտեղ, որտեղ անհրաժեշտ կլինի, մինչև չվերականգնենք հյուսիսի ժողովրդի համար լիակատար անվտանգությունը», – գրել է նա։
Նա նաև հավելել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը երեկ երեկոյան հարվածել են հարավային Լիբանանի մի քանի ենթակառուցվածքային թիրախների, այդ թվում՝ հազարավոր զենքերի, հրթիռների և արձակման սարքերի տեղափոխման համար օգտագործվող անցակետերին, ինչպես նաև «Հեզբոլլահի» զենքի պահեստներին, արձակման հարթակներին և հրամանատարական կենտրոններին։