Շղթայական ավտովթար՝ Երևանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Այսօր՝ ապրիլի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Higer» մակնիշի ավտոբուսն ու «Toyota», «BMW», «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Զեյթուն-Ներքին Չարբախ թիվ 14 երթուղին։

Leave a Comment