
Մեքսիկայում հուղարկավորության արարողության ժամանակ կոնֆլիկտ է ծագել այրու և մեկ այլ կնոջ միջև, որը պնդում էր, որ մահացածի ազգականն է, հայտնում է Heraldo de Mexico-ն։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, այրին նկատել է ներկաներից մեկին, ով հատկապես հուզված էր և լաց էր լինում: Ցանկանալով պարզել կնոջ և մահացածի միջև եղած կապը, այրին հարցրել է նրան: Ի պատասխան՝ կինը պնդել է, որ մահացածի սիրուհին է եղել:
Կանանց միջև ծագած վեճը բանավոր վեճից արագորեն վերածվեց ֆիզիկական բախման՝ դագաղի մոտ, ինչը խաթարեց միջոցառման սգավոր մթնոլորտը։
Տեսանյութն՝ այստեղ
Թարգմանությունը՝ Past.am-ի