Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին. Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական գազի գնի մասին

Շվեյկն ասել է. «Եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի»։ Այս մեջբերումն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան Հայաստանի համար ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ հարցին։

 «Իսկ եթե դա տեղի չունենա, ի՞նչ են անելու նրանք, ովքեր հիմա նման հարցեր են տալիս», – հարց հնչեցրեցեց նա։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին։

Փաշինյանը հիշեցրեց՝ Հայաստանը երկարաժամկետ պայմանագրեր ունի Ռուսաստանի հետ, և  գազի գները բարձրացնելու որևէ հիմք չկա։

Նրա համոզմամբ՝ երկու կողմերը չեն կարող հարաբերություններ կառուցել այն տրամաբանությամբ, որ կողմերից մեկը խախտելու է  բոլոր պայմանավորվածությունները։

Leave a Comment