Լրագրողներն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ ինչու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պնդում, որ եթե որոշ ընդդիմադիր ուժեր իշխանության գան, նոր պատերազմ կարող է սկսվել։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարությունները, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի 29,743 քառակուսի կիլոմետր տարածքով, վտանգավոր են։
«Եթե որևէ քաղաքական ուժ ասում է, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի 29,743 քառակուսի կիլոմետրով, ապա, ըստ էության, պատերազմն անխուսափելի է։ Այստեղ շատ վիճելու բան չկա», – ասաց նա։