Դավիթը լավ չի, ժողովուրդ ջան. փաստաբան


Հասարակություն


«Այսօր առավոտյկան եմ այցելել Դավիթին, գլխացավեր ուներ, գանգատներ ուներ։ Փորձել եմ չանհանգստացնել իրեն»,-դատախազության շենքի դիմաց լրագրողնեևրի հետ զրույցում ասաց Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Նրա վիճակը մտահոգիչ է։

«Դավիթը լավ չի, Դավիթը լավ չի, ժողովուրդ ջան։ Այս պահին մեզ համար կարևորը նրա կյանքի և առողջության հարցն է, հետո կրթության իրավունքին կանդրադառնանք»,-ասաց փաստաբանը։

Լ. Մարտիրոսյանն ասաց՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված խնդրագրին դեռ արձագանք չի տրվել, մինչդեռ հարցը շտապ պատասխան էր ակնկալում։

Պատասխան դեռ չկա նաև գլխավոր դատախազին ուղղված նամակին։

«Դավիթի կալանավորման համար իրավական որևէ հիմքեր չկան»,-ասաց նա։


Leave a Comment